ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Գոլ խփեց նաև պատասխան խաղում

Գոլ խփեց նաև պատասխան խաղում
10.07.2015 | 11:01

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլգորեին» մրցակից ստացած «Փյունիկը» կարողացավ հաղթանակի հասնել նաև մրցակցի հարկի տակ: Գրանցվել է երևանյան հանդիպման նույն հաշիվը՝ 2:1: Ինչպես և առաջին խաղում, Սան Մարինոյում գոլի հեղինակ է դարձել «Փյունիկի» նորեկ Վարդգես Սաթումյանը: Եվրագավաթներում նույն թիմի դարպասը երկու անգամ գրավելու առումով նա դարձավ հայ իրականության մեջ իններորդ ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ առաջին կրկնագոլ արած ֆուտբոլիստը նույնպես ներկայացրել է «Փյունիկը»: Արսեն Ավետիսյանը դա արել է արդեն հեռավոր թվացող 1996 թվին, ֆիննական ՀԻԿ-ի հետ խաղում:
Երեկ մրցումային օր էր հայաստանյան մյուս երեք թիմերի համար: Բոսնիայում «Շիրակը» մրցեց «Զրինսկու» հետ, «Ալաշկերտը» հյուր էր գնացել «Սենտ Ջոնսոնին» (Շոտլանդիա), իսկ «ՈՒլիսը» հյուրընկալել էր «Բիրկիրկարային» (Մալթա):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ